Փարիզում մեկնարկել է ՀՀ նախագահի հանդիպումը ավիատիեզերական ոլորտի THALES ընկերության ղեկավար կազմի հետ


Փարիզում մեկնարկել է ՀՀ նախագահի հանդիպումը ավիատիեզերական ոլորտի THALES ընկերության ղեկավար կազմի հետ
Փետրվար 8 15:54 2019

Մեկնարկել է աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումն ավիատիեզերական ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի աշխատակազմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից: 

Քննարկումների առանցքում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն են և համագործակցության հնարավորությունները։