Նորաշեն գյուղում «Լադա»-ն վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնի


Նորաշեն գյուղում «Լադա»-ն վրաերթի է ենթարկել 63-ամյա հետիոտնի
Սեպտեմբեր 1 15:40 2025

Երեկ՝ օգոստոսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Նորաշեն գյուղում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Վոլոդիա Հ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 63-ամյա Պետիկ Հ․-ին։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։