Հայաստանում կլինի 12 նախարարություն


Հայաստանում կլինի 12 նախարարություն
Փետրվար 8 14:02 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները:

ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»։