ՀՀ քաղաքացիություն ստանալու համար օտարերկրացին այլ պետությունում կարող է դիմել դիվանագիտական ծառայություն, իսկ ՀՀ-ում գտնվելու դեպքում անձնագրային և վիզաների վարչություն։
Նախ անհրաժեշտ է ներկայացնել օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը՝ ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով։ ՀՀ Նախագահի կողմից ՀՀ քաղաքացիություն շնորհելու հրամանագրի դեպքում անձը պետք է դիմի ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ ստանալու համար (անձնագիր և (կամ) նույնականացման քարտ)։
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելիս պետական տուրքը 1.000 դրամ է։
ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի քննարկման ժամկետը վեցամսյա ժամկետն է։
Օրենսդրությամբ բացի 1.000 դրամից այլ տուրք սահմանված չէ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու համար։
ՀՀ քաղաքացիություն շնորհվելուց հետո անձը պետք է դիմի երդման արարղությանը մասնակցելու և ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ ստանալու համար։
Հին նմուշի անձնագրի տուրքը 1.000 դրամ է, տրվում է 5-րդ աշխատանքային օրը, անձնագրում վավերականության նշում կատարելու յուրաքանչյուր տարվա համար գանձվում է 1.000-ական դրամ, նույնականացման քարտի տուրքը 3.000 դրամ է, տրվում է 15-րդ աշխատանքային օրը, բիոմետրիկ անձնագրի տուրքը 25.000 դրամ է, տրվում է 15-րդ աշխատանքյաին օրը։ Արագացված կարգով ստանալու դեպքում գործում են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված սեղմ ժամկետում ստանալու պետական վճարների սակագները՝ հաջորդ աշխատանքային օրը ստանալու դեպքում լրացուցիչ վճարը 20.000 դրամ, 3-րդ աշխատանքային օրը ստանալու դեպքում լրացուցիչ 10.000 դրամ, 5-րդ աշխատանքային օրը ստանալու դեպքում՝ 5.000 դրամ։
Պետական տուրքը կանխիկ չի վճարվում. ներկայացվում է վճարման անդորրագիր։

Լրահոս
Փաշինյանը քննարկել է սեպտեմբերի 20-ին կայանալիք Համաժողովի կազմակերպչական աշխատանքները
28
Օգոստոս,
2025 23:41
Պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքում․ հայրը և որդին հոսպիտալացվել են, զոհ կա
28
Օգոստոս,
2025 23:02
Սեպտեմբերի 1-ից դպրոցներում դասերը կսկսվեն ժամը 08:15-ին
28
Օգոստոս,
2025 21:37
Վերջին 4 տարում Պոլիտեխնիկում արդեն երրորդ անգամ էական աշխատավարձի բարձրացում. Գոռ Վարդանյան
28
Օգոստոս,
2025 21:15
Փաշինյանն այսօր շատ անկեղծ ասաց՝ իր համար գոյություն չունի օրենք և իրավունք․ Րաֆֆի Ասլանյան
28
Օգոստոս,
2025 20:33
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Նիկոլ Փաշինյանի այսօրվա աղմկահարույց հայտարարությանն է անդրադարձել։ «Ինք ...