Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 6-ին հրապարակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշումԸ։
NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի բողոքը, բեկանել կալանավորման որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության։
«Կարծում եմ, որ դատարանը շեշտը դրել է պաշտպանական իրավունքից զրկելու վերաբերյալ խախտումներին, որի մասին պաշտպանական կոզմը բարձրաձայնում էր»,–ասաց նա։