Բեռլին-Երևան ուղիղ չվերթները դադարեցվել են. տուրիստական գործակալությունները շարունակում են տոմսեր վաճառել


Բեռլին-Երևան ուղիղ չվերթները դադարեցվել են. տուրիստական գործակալությունները շարունակում են տոմսեր  վաճառել
Փետրվար 6 14:40 2019

Գերմանիա» ավիաընկերությունը հայտարարել է իր սնանկացման վերաբերյալ. դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները:  «Զվարթնոց» օդանավակայան ևս հասատում է լուրը:

Այս մասին մանրամասներ իմանալու համար ArmDay.am-ը կապ հաստատեց Sidon Travel-ի հետ, որը  Germania Airlines-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում:

«Ցավով տեղեկացնում ենք Germania Airlines-ի սնանկության մասին, որը անսպասելիորեն հայտարարվել է փետրվարի 5-ին, ինչի արդյունքում չեղարկվել են ավիաընկերության բոլոր չվերթները։ Sidon Travel ընկերությունը իր միջոցների հաշվին պատրաստ է կատարել վաճառված ավիատոմսերի գումարի հետ վերադարձ։ Վերդարձվում են այն ավիատոմսերի գումարները, որոնք գնվել են անմիջապես Sidon Travel-ի գրասենյակից և մեր գործընկեր (ենթագործակալ) ընկերություններից»,-հայտնեցին  Sidon Travel-ի գրասենյակից:

ArmDay.am-ը կապ հաստատեց նաև տուժող կողմի հետ: Բանն այն է, որ գումարի վերադարձ հնարավոր է միայն, եթե տոմսը գնել են պաշտոնական ներկայացուցչի գրասենյակից, կամ անմիջապես Germania Airlines-ի օֆիսից: Օնլայն գնված տոմսերի հետ  կապված խնդիր կա. գումարը չեն վերադարձնում:

Սնանկացման մասին անսպասելի լուրը շատերի մոտ կասկած ու զայրույթ  է առաջացրել, քանի որ հայտարարությունից ընդամենը երեք օր առաջ  մարդիկ տոմս են գնել և նրանց չի զգուշացվել  հնարավոր չեղարկման մասին: Ավելին՝ մինչև այժմ տուրիստական գործակալություններ կան, որ տոմս են վաճառում Երևան-Բեռլին ուղղությամբ: