Հայոց բանակը կազմավորմանը զուգընթաց կերտեց նորագույն պատմության մեջ հաղթական էջ. ՀՅԴ


Հայոց բանակը կազմավորմանը զուգընթաց կերտեց նորագույն պատմության մեջ հաղթական էջ. ՀՅԴ
Հունվար 28 11:22 2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի վերակազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Բանակ, որը կազմավորմանը զուգընթաց կերտեց նորագույն պատմության մեջ հաղթական էջ՝ ազատագրելով Արցախը: Այս տարիների ընթացքում այն դարձել է եզակի պետական ինստիտուտներից մեկը, որին անվերապահորեն վստահում և աջակցում է ամբողջ հայ ժողովուրդը: Հայոց բանակը մեր անկախության, սահմանների անվտանգության և ազատագրված տարածքների երաշխավորն է:

Դաշնակցության մեծ ընտանիքն ամուր կանգնած է մեր բանակի կողքին: Մենք հավատարիմ ենք «Ազգ-բանակ» գաղափարին և մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում դրա իրագործմանը:

Շնորհավոր տոնդ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»,- ասված է ուղերձում: