Այս տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված 2 դեպք


Այս տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված 2 դեպք
Օգոստոս 25 13:36 2025

Եվրոպական առողջապահական մարմինները զգուշացրել են, որ 2025 թվականի տաք ջերմաստիճանով պայմանավորված կարող է գրանցվել մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունների աճ, իսկ ամենամեծ մտահոգությունն է առաջացնում Արևմտյան Նեղոսի տենդը:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշում են, որ չնայած սրան, Հայաստանի Հանրապետությունում այս հիվանդությունների առումով համաճարակային իրավիճակը կայուն է։ 2025թ․-ին՝ մինչ այս պահը, արձանագրվել է Արևմտյան Նեղոսի լաբորատոր հաստատված 2 դեպք։

ՀԻՇԵՑՈւՄ

Մոծակներով փոխանցվող հիվանդություններով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է.

կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս

օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր

օգտագործել հակամիջատային ցանցեր