Հայկ Սարգսյանը թալանել է հաշմանդամ, թոշակառու ծնողներիս, հիմա էլ «պաս» է տվել Երևանի օպեր լիազորներին .Գ. Ալեքսանյան


Հայկ Սարգսյանը  թալանել է  հաշմանդամ, թոշակառու ծնողներիս, հիմա էլ «պաս» է տվել Երևանի  օպեր լիազորներին .Գ. Ալեքսանյան
Հունվար 28 13:00 2019

Մեր օրերում,մարդիկ իրենց հոգսերը հոգալու կամ կյանքը փոքր-ինչ բարեկեցիկ դարձնելու համար դիմում են բանկերի օգնությանը, սակայն, որպես կանոն, այդ քայլը նրանց համար ճակատագրական է դառնում, հատկապես, երբ այն համագործակցության  նպատակով է լինում:

Հրազդանում բնակվող թոշակառու զույգը ստիպված է տան գույքը մաս-մաս վաճառել, որպեսզի վճարեն այն գումարը, որն անգամ չեն էլ տեսել: Այս մասին ArmDay.am-ին հայտնեց նրանց դուստրը՝Գարունիկ Ալեքսանյանը:

«Հայկ Սարգսյանի հետ որոշեցինք համատեղ բիզնես սկսել, որի  համար երեք տարի առաջ   2.700.000 դրամ վարկ ենք վերցրել 2017 թ.-ի մարտի 20-ին  ծնողներիս անունով: Այդ սրիկան գումարը խաբեությամբ պայուսակիցս վերցրեց և մինչև այժմ ծնողներս ստիպված  փակում են այդ գումարը»,-ասաց նա:

Գարունիկ Ալեքսանյանի խոսքով՝ գումարը վերցրել էին Տիբեթյւան դեղաբույսերով բուժում սկսելու համար, որը նրաց առաջարկել էր «Ֆոհո» կազմակերպությունում աշխատող Գայանե Դավթյանը:

Գ. Ալեքսանյանը գտնվելով անելանելի վիճակում դիմել է Կոտայքի մարզի Հրազդանի ավագ քննիչ  Վարդան Դավթյանին, սակայն նա խորհուրդ է տվել փաստաբան չվարձել  և կարճել գործը:

«Բավական չէ, սրիկա Հայկ Սարգսյանը  միլինոները հաշմանդամ, թոշակառու ծնողներիցս թալանել է  քննիչի հետ, հիմա էլ «պաս»է տվել Երևանի  օպեր լիազորներին»,-նշեց նա:

Գարունիկի խոսքով`Վարդան Դավթյանն ընկերական հարաբերությունների մեջ է  Հայկի ու նաև Գայանեի հետ:

«Հայկ Սարգսյանը գումարը վերցնելու օրը նոր մեքենա է գնել, սակայն անամոթաբար ստում է, թե իր հայրն է գնել այդ մեքենան»,-նշեց տուժողը:

Գարունիկը  պնդում է, որ  երբ գնացել և խնդրել է գումարը վերադարձնել իրեն ծեծել են և դուրս արել տնից:

«Գնացել եմ և՛ Երևանի տուն, և՛ Ապարանի Արա գյուղ եմ հասել՝ ժամանակս ու գումարներս էլի վատնելով նրանց վրա: Խոստացել էին, որ կտան։ Վերջին անգամներն արդեն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մեքնեան հոր անունով էին գրանցել և երբ գումար էի պահանջում հրաժարվում էին վճարել ու ծեծում էին ինձ»,-ասաց նա:

Գարունիկ Ալեքսանյանը ծնողների հոգսը թեթևացնելու համար ոսկի է գրավ դրել, սակայն դա ևս խարդախության  ճանապարհով Հայկ Սարգսյանն իրենով է արել:

«Դավթյան քննիչն ուղարկել է օպեր լիազորի մոտ ու ինձ վրա ակտ են գրել իբր ես աշխատող եմ պահել այդ Հայկին ու ինքն ինձնից ապրանք է գնել ու ինքը չոր է դուրս եկել ,սակայն ես խանութ չունեմ, որ ինքն ինձնից գնի : Օպեր լիազորն  իմ վրա միլիոն ու կես արձանագրություն է գրել չգիտեմ՝ ինչու։Եթե ծախսողը Գայանե Դավթյանն է,գումար վերցնողը՝Հայկ Սարգսյանը:Փաստեր, պարտավորագիր կա,որ միասին պիտի աշխատեինք ու գումարն փակեինք: Դավթյան այստեղ ինձ որպես ի՞նչ է տուժում ամեն կողմից»,-ասաց Գարունիկ Ալեքսանյանը:

Տուժողը դիմում է  Արդարադատության նախարարությանը, հույսով՝ որ վերջապես կպատժվեն այս պատմության մեջ մեղավորներն  ու խաբեբաները, ում պատճառով  նրա թոշակառու  ծնողներն իրենց տունը կորցնելու վտանգի առաջ են կանգնել: