Փողոցներում առևտուրը արգելելիս պետք է նախ բավարար պայմաններ ապահովել


Փողոցներում առևտուրը արգելելիս պետք է նախ բավարար պայմաններ ապահովել
Հունվար 25 13:30 2019

Քաղաքապետարանը  պետք է մի տարածք հատկացնի, որտեղ անվճար կամ չնչին վճարով  առևտրականները կզբաղվեն առևտրով։  Այս մասին լրագրողների հետ  հանդիպմանն ասաց «Հայ տնտեսվարողների  և սպառողների իրավապաշտպան կենտրոնի» նախագահ Արթուր Աթոյանը:

«Փողոցներում առևտուրը արգելելիս պետք է նախ բավարար պայմաններ ապահովել այս առեւտրով զբաղվող ընչազուրկ այդ հատվածի համար։ Նրանք փողոցային առևտրով են զբաղվում, քանի որ շուկաներում վարձավճարները թանկ են, ստիպված փորձում են փողոցային  առևտրով իրենց օրվա հացը վաստակել»,-նշեց նա

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ ակտիվ պայքար է ծավալվելու բացօթյա ապօրինի առևտրի դեմ, ինչը զայրացրել է ու մտահոգել է  փսղոցային առևտրով զբաղվողներին: