Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի ճանապարհներին ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքում բուք է


Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի ճանապարհներին ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքում բուք է
Հունվար 25 10:16 2019

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մաստարա-Ախուրյան ճանապարհահատվածում ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ եւ կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: