Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունից այսօր փորձել է փախուտի դիել Երևանի բնակիչ, 29-ամյա Ադամ Բաղդասարյանը:
Նա վերջին օրերին հայտնի էր դարձել, քանի որ Երևանում գործող մի քանի Varks.am կազմակերպություններում ավազակային հարձակումներ էր կատարել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, Ա. Բաղդասարյանը կարողացել է հարմարացնել և քննիչի կաբինետից դիմել փախուստի, սակայն քննչական վարչության բակում մի քանի քննիչներ ու ոստիկանության ուղեկցող գնդի ծառայողները կարողացել են նրա դեմն առնել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 22-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Երևանում հայտնաբերել էին օրեր առաջ Դավիթաշեն վարչական շրջանում Varks.am կազմակերպությունում կողոպուտ և ավազակություն կատարած կասկածյալին։