Վնասվել են տղայի ոտքերը․ մանրամասներ՝ մանկատան պատուհանից երեխայի ցած ընկնելու վերաբերյալ


Վնասվել են տղայի ոտքերը․ մանրամասներ՝ մանկատան պատուհանից երեխայի ցած ընկնելու վերաբերյալ
Հունվար 24 20:37 2019

2019 թ. հունվարի 24-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տեղի է ունեցել պատահար, որի վերաբերյալ ներկայացնում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարզաբանումը` հիմնված մանկատան աշխատակիցների բացատրությունների վրա:

Մանկատանը խնամվող 11-ամյա Ա. Ն.-ն դաստիարակի ուղեկցությամբ գնացել է զուգարան: Ուղեկցող դաստիարակը սպասել է, որ երեխան դուրս գա, բայց երեխան բացել է պատուհանը և ճաղավանդակների արանքից ընկել է ներքև:

Տեղեկացնում ենք, որ երեխան ունի բավարար ինքնասպասարկման հմտություններ: Երեխան անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և անցել համապատասխան հետազոտություններ: Վնասվել են տղայի ոտքերը, իրականացվել է անհրաժեշտ օգնություն:

Այս պահին երեխան մանկատանն է: Մանկատանն են նաև նախարար Զարուհի Բաթոյանը, նախարարի խորհրդական Արայիկ Արշակյանը: 
Հարցը իրավապահների ուշադրության կենտրոնում է:

Ավելի ուշ նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մանկատանը ծանոթացա դեպքի մանրամասներին, հանդիպեցի տղայի հետ: Չնայած վնասվածքներին, առաջին բանը, որ տղան ուզեց, իր գնդակն էր:

Երեխաների ֆիզիկական անվտանգությունն իմ ուշադրության կենտրոնում է: Նման դեպքերը բացառելու համար առաջիկայում հանձնարարականներ կստանան բոլոր հաստատությունների ղեկավարները»: