Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենաների բախման հետևանքով 68-ամյա վարորդը մահացել է


Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենաների բախման հետևանքով 68-ամյա վարորդը մահացել է
Հունվար 24 11:54 2019

 «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան հունվարի 23-ին ժամը 18.00-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհի 30-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենային։ «ՎԱԶ-21010» -ի 68-ամյա վարորդ Վլադիմիր Աբրահամյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«ՎԱԶ-21010» -ի 62-ամյա ուղևորուհին և «Օպել Վեկտրա» -ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն: