Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է


Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Հունվար 24 10:57 2019

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվականկ տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: