Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից


Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
Հունվար 21 16:50 2019

ՀՀ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:

Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արթուր Գրիգորյանին ազատել բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»:

Նշենք, որ Արթուր Գրիգորյանը ԲՀԿ-ի կողմից ընտրվել է ԱԺ պատգամավոր: