Լարսի ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար


Լարսի ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար
Հունվար 19 22:18 2019

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 19-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է  մարդատար տրանսպորտային միջոցների համար։

Կցորդիչով եւ կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դեռեւս փակ է։