Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է


Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է
Հունվար 19 21:05 2019

Հունվարի 19-ին, կեսգիշերին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ, Խորենացու փողոցի շենքերրից մեկի բակում նկատել են հրավառություն, որի տեսագրությունն, ի դեպ, տեղադրվել է համացանցում։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, հրավառությունն իրականացնողի ինքնությունը։
 

Նա ներկայացրել է հրագործական միջոցը, ինչը փաթեթավորվել և կնքվել է։

Քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին՝ նաև ձեր իսկ անվտանգությունից ելնելով՝ մի խախտեք օրենքը, հարգեք միմյանց իրավունքներն ու պահպանեք համակեցության կանոնները։ Ոստիկանությունը հետևողական է լինելու օրինազանցությունների կանխման ու հայտնաբերման գործում։