Սարում կրակոցների ձայներ են լսվել. Ոստիկանները նկատել են 4 հոգու, մեկի ձեռքին նապաստակ


Սարում կրակոցների ձայներ են լսվել. Ոստիկանները նկատել են 4 հոգու, մեկի ձեռքին նապաստակ
Հունվար 19 19:50 2019

Հունվարի 18-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, ժամը 12.30-ի սահմաններում, «Գոգդաղ» սարամասում շրջայցի ընթացքում լսել են կրակոցի ձայներ: Շարժվելով ձայների ուղղությամբ՝ նկատել են չորս հոգու, որոնցից մեկի ձեռքին որսած նապաստակ է եղել:

Նրանցից երեքի մոտ հայտնաբերվել են որսորդական հրացաններ:

Պատրաստված նյութերը, հրացանների և որսի հետ միասին, ուղարկվել են Նոյեմբերյանի քննչական բաժին: