Ոստիկանները գրպանահատին բռնեցին գողությունից րոպեներ անց. գողոնը հայտնաբերվել է


Ոստիկանները գրպանահատին բռնեցին գողությունից րոպեներ անց. գողոնը հայտնաբերվել է
Հունվար 19 19:25 2019

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, հունվարի 18-ին, ժամը 18.00-ին, Ազատության 23 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 48-ամյա Արմեն Ա.-ն:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.20-ից 17.50-ն ընկած ժամանակահատվածում, 46 համարի երթուղային ավտոբուսում Արմեն Ա.-ն մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 13.000 դրամ, մանրադրամ և զեղչային քարտեր:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր: