Հայաստանի երեք ավտոճանապարհներին բուք է


Հայաստանի երեք ավտոճանապարհներին բուք է
Հունվար 16 20:41 2019

Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, հունվարի 16-ի ժամը 20:00-ի դրությամբ, բուք է: Արթիկի ավտոճանապարհներին գետնաբուք է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Ապարան-Միրաք ճանապարհահատվածում ձյուն է տեղում:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Գերատեսչությունը հայտնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև www.ard.am), այնպես էլ այդտեղ շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով: