Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի պաշտոնյա


Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի պաշտոնյա
Օգոստոս 22 19:19 2025

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի պաշտոնյա: Այս մասին տեղեկությունը 1Lurer.am-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

 

«Կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձ»,- հաստատեցին կոմիտեից: