Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ


Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ
Հունվար 16 16:38 2019

ՀՀ  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանին։ 

Հարցին, թե Պրահայում ի՞նչ պայմաններում է պահվում եղբայրը, Հայկ Սարգսյանը կտրուկ պատասխանել. «ընտիր»:

Իսկ այն հարցին, թե նա ի՞նչ դժգոհություններ է հայտնել, Սարգսյանը պատասխանել է. «Ոչ մի»: