Ամիսներ առաջ ՊԵԿ-ի հորդորին՝ հայտարարագրել եկամուտները, շոուբիզնեսի ներկայացուցիչները լուրջ չեն վերաբերվում: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝դեռևս ոչ -ոք հայտարարագիր չի ներկայացրել:
«Չնայած այն բանին, որ մինչև այժմ ոչ-ոք եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել, մենք չենք հրաժարվում մեր հայտարարությունից: Արդեն նշել ենք,որ այդ հարցը լուծելու այլ մեթոդներ ունենք, որոնց մասին այժմ չենք բարձրաձայնում»,-ասաց Դավիթ Անանյանը:
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին եւ նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները եւ վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: