Դի Կապրիոյին հարցաքննել են «մալազիական գործով»


Դի Կապրիոյին հարցաքննել են «մալազիական գործով»
Հունվար 5 18:47 2019

Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հարցաքննվել է կոռուպցիայի գործով, հաղորդում է Hollywoodreporter-ը:

Դի Կապրիոն հարցաքննվել է փակ ռեժիմով, այսպես կոչված, «մալազիական գործով», որը վերաբերում է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի ֆինանսավորման համար, իբրև թե, փողերի լվացման միջազգային համակարգի կիրառմանը:

Լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, դերասանը ցուցմունք է տվել Վաշինգթոնում բազմամիլիարդանոց կոռուպցիոն սկանդալում իր ունեցած դերակատարության մասին, որը վերաբերում է նաև նրա Red Granite Pictures պրոդյուսերական ընկերությանը: Դի Կապրիոյի ցուցմունքների բովանդակությունը չի բացահայտվում:

Հետաքննությունը վերաբերում է Դի Կապրիոյի հիմնադրամի և մալազիական սխեմայի միջոցով Մալազիայի բարեկեցության անկախ հիմնադրամի միջոցների հափշտակման միջև հավանական կապին: Նշվում է, որ դերասանը հետաքննության կենտրոնական դեմքը չէ, սակայն աստղը համարվում է «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմի ֆինանսավորման համար հիմնադրամի միջոցներն օգտագործելու հավանական դավադրության վկան: