Ինչպես է անցել Ամանորը Քարդաշյանների ընտանիքում (լուսանկարներ)


Ինչպես է անցել Ամանորը Քարդաշյանների ընտանիքում (լուսանկարներ)
Հունվար 4 22:43 2019

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Ամանորի և սուրբծննդյան տոների լուսանկարների շարք է հրապարակել իր երկպագուների համար: Հայազգի հեռուստաաստղի Instagram-ի էջում դրանք արդեն լայն արձագանք են գտել:

Լուսանկարներից պարզ է դառնում, որ Քարդաշյանների ընտանիքը տոներն անցկացրել է բավականին ուրախ և ընկերների շրջապատում: Ամերկահայ գեղեցկուհու տոնական լուսանկարներում նկատվել է նաև նրա վաղեմի ընկերուհի Փերիս Հիլթոնը, որտեղ նրանք բավականին ուրախ ժամանակ են անցկացնում. հին ընկերները հասցրել են անգամ սահնակ քշել ձյան վրա:

Մեկնաբանություն թողած երկպագուներից ոմանք նկատել են, որ ժամանակին Քիմ Քարդաշյանին շատերը ճանաչում էին որպես Փերիս Հիլթոնի ընկերուհի, մինչդեռ այսօր սևահեր հայուհին շատ ավելի հայտնի է: