Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը, ովքեր երբեք չեն թաքցրել, որ ցանկանում են մեծ ընտանիք ունենալ, ծնողներ կդառնան չորրորդ անգամ, հաղորդում է US WEEKLY-ն։
Երեխային կկրի ու լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը։ Զույգի երրորդ երեխային՝ 11-ամյա Չիկագոյին եւս լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, եւ զույգը որոշել է օգտագործել այդ ժամանակվանից մնացած էմբրիոնը։ Մայիսին կծնվի Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդին։










