Այս հեքիաթային տոնը մեզ հայտնի է դեռ մանկուց, երբ սրտի թրթիռով սպասում էինք Ձմեռ պապու նվերներին և հույս փայփայում, որ գոնե մի տարի մեզ կհաջողվի նրան տեսնել: Թվում է` ամեն ինչ գիտենք Ամանորի մասին, բայց այս առանձնացրած հետաքրքիր փաստերը կզարմացնեն ձեզ:
1. 1918-ից մինչև 1935 թվականներին Ռուսաստանում արգելվեց «Սուրբ Ծննդյան» տոներին տոնածառը որպես խորհրդանիշ համարել: Խորհրդային իշխանությունը Քրիստոսի ծնունդը և դրա հետ կապված բոլոր ծեսերը խայտառակություն համարեց: 1935 թվականի Ստալինի հրամանագրով Սուրբ Ծնունդը վերածվեց Նոր տարվա, իսկ Բեթլեհեմի աստղը`կարմիր հինգ աստղանի աստղի: Այդ ժամանակ էլ առաջին անգամ ի հայտ եկան Ձմեռ պապը և Ձյունանուշը:
2. Ձյունանուշը իր ծննդյան օրը նշում է ապրիլի 4-ին, իսկ նրա ծննդավայրը համարվում է Կոշտկովոյի շրջանի Շչելկովո գույղը: Հենց այնտեղ էլ 1873 թվականին Ալեքսանդր Օստրովսկին գրեց «Ձյունանուշ» պիեսը: Որպես Ձմեռ Պապու թոռնիկ Ձյունանուշն ավելի հայտնի դարձավ 50-ական թվականներին:
3.Հին Հռոմում ամանորը նշում էին մարտ ամսին. այդ ժամանակ էլ սկսվում էին դաշտային աշխատանքները: Մ.թ.ա Հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը տոնը տեղափոխեց տարվա սկիզբ`հունվարի 1-ին:
4.Անգլիայում Նոր Տարին երկար ժամանակ նշում էին մարտի 25-ին և միայն 1752 թվականին Ամանորի առաջին օրը համարվեց հունվարի 1-ը:
5.Էսկիմոսներն Ամանորը նշում են առաջին ձյան գալուն պես
BlogNews.am
BlogNews.am
BlogNews.am-ում ներկայացված են…
Нативная реклама Relap
6.Իտալիայում ընդունված է Ամանորի նախաշեմին ազատվել և պատուհանից դուրս նետել հին և ոչ պիտանի իրերը: Ավելին որքան շատ հին իրերից կազատվեք, ավելի շատ հարստություն և հաջողություն կլինի Նոր տարում:
7.Տոկիոյում Նոր Տարուն բոլորը պատրաստում են կարկանդակներ և բաժանում անցորդներին`հավատալով որ տարվա հաջողությունը կապված է բաժանած կարկանդակների քանակից:
8.1843 թվականին Լոնդոնում պտագրվեց առաջին Ամանորյա բացիկը, այդպես էլ առաջացավ միմիյանց ամանորյա բացիկներ նվիրելու սովորությունը
9.Բրազիլիայում ամանորյա ավանդական ուտեստը համարվում է ոսպով ապուրը, որը խորհրդանշում է բարեկեցություն և հարստություն
10.1895 թվականին Միացյալ Նահանգներում` Սպիտակ տան դիմաց տեղադրված տոնածառի վրա վառեցին առաջին էլեկտրական խաղալիքը
11.Գերմանիայում Ձմեռ պապը նվերները դնում է ոչ թե Տոնածառի, այլ պատժգամբի վրա, իսկ Շվեդիայում` վառարանի մոտ:
12.Մեքսիկացիները իրենց Ամանորյա նվերները հայտնաբերում են կոշիկի մեջ, իսկ իռլանդացիները և անգլիացիները`գուլպաների:
13.Ֆրանսիացիները սովորաբար իրար նվիրում են հուշանվերներ և ամանորյա բացիկներ
14.Շոտլանդիայում Նոր Տարվա առաջին օրն ամուսնության առաջարկություն չեն անում և չեն թափում աղբը










