Hypebae-ը հաշվել է Քիմ Քարդաշյանի 2018 թվականի կուտակած կարողության չափը


Hypebae-ը հաշվել է  Քիմ Քարդաշյանի 2018 թվականի կուտակած կարողության չափը
Դեկտեմբեր 30 20:21 2018

Hypebae պարբերականը հաշվել է 2018 թվականի ընթացքում «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյանի կուտակած կարողության չափը։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։

 

Հեռուստաաստղի անձնական կոսմետիկական KKW Beauty բրենդը նրան 100 միլիոն դոլար է բերել, իսկ Kim Kardashian: Hollywood բջջային հավելվածը՝ 45 միլիոն դոլար։ Բացի այդ՝ ռեալիթի-շոում նկարահանվելու շնորհիվ 38-ամյա Քարդաշյանը  վաստակել է 20 միլիոն դոլար։ Նրա ինսատգրամում յուրաքանչյուր գովազդ հասել է մեկ միլիոն դոլարի։

 

Տարվա ընթացքում Քարդաշյանը նաև մի քանի գործարք է կնքել անշարժ գույքի շուկայում, մասնավորապես 9 միլիոն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր տունը։

 

Լրացուցիչ եկամտի աղբյուր է հանդիսացել նաև համաշխարհային խոշոր ընկերությունների փրոմո-տեսահոլովակներում և այլ նախագծերում մասնակցությունը։

 

Այսպիսով, 2018 թվականի ավարտին Քիմ Քարդաշյանը կուտակել է շուրջ 350 միլիոն դոլար։