Ամանորյա շերտավոր աղցան` «12»


Ամանորյա շերտավոր աղցան`  «12»
Դեկտեմբեր 30 20:02 2018

Անհրաժեշտ մթերքներն են'

 

հավի ֆիլե' 300 գ,

 

ձու'5 հատ,

 

սալորաչիր' 150 գ,

 

ընկույզ' 100 գ,

 

պանիր' 100 գ,

 

մայոնեզ,

 

աղ:

 

Ֆիլեն լավ եփել: Հովացնել: Մանր խորանարդիկների կտրատել:

 

Սալորաչիրը նույնպես մանր կտրատել:

 

Ընկույզները մանրացնել: Առանձնացնել սպիտակուցները դեղնուցներից: Սպիտակուցները քերել քերիչով: Դեղնուցը մանր քերիչով անցկացնել: Պանիրը նույնպես քերել: Ամանի մեջ լցրեք ֆիլեն, աղ արեք, ավելացրեք մայոնեզ : Ֆիլեի վրա լցրեք դեղնուցը, բարակ շերտով մայոնեզ քսեք: Դեղնուցի վրա սալորաչիրը լցրեք, մի փոքր մայոնեզ ավելացրեք: Հաջորդ շերտը պանիրն է: Վրայից նորից մայոնեզի շերտ: Լցրեք ընկույզը, մայոնեզ: Ավելացրեք սպիտակուցը: Զարդարեք աղցանն ըստ ճաշակի: Կարող եք բարակ կտրատած գազարով ժամացույց սարքել: Բարի ախորժակ: