ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը նշանակվել է Վատիկանում ՀՀ դեսպան:
Համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Կարեն Նազարյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)»: