«Բուսաբանական այգու» մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պաշտպանիչ բետոնե պատնեշներին և շրջվել


«Բուսաբանական այգու» մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պաշտպանիչ բետոնե պատնեշներին և շրջվել
Օգոստոս 16 15:26 2025

Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան Գայի պողոտայից դեպի Մյասնիկյան պողոտա ընթանալիս՝ ժողովրդին ավելի հայտնի «Բուսաբանական այգու» դիմացի կամրջի վրա, բախվել է բետոնե պաշտպանիչ պատնեշին, գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: