Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով է պարգևատրել


Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով է պարգևատրել
Դեկտեմբեր 28 11:43 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի N 861 որոշումը` Մասնագիտական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի և հոգածության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման և նյարդավիրաբուժության բաժանմունքների անձնակազմերին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով»: