Վարդենյաց լեռնանցքը փակ է. Գյումրիում, Աշոցքում եւ Ամասիայի տարածաշրջանում բուք է


Վարդենյաց լեռնանցքը փակ է. Գյումրիում, Աշոցքում եւ Ամասիայի տարածաշրջանում բուք է
Դեկտեմբեր 28 10:06 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին ժամը 08:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են  Սպիտակի ոլորանները, Սոթք-Քարվաճառ եւ Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհները:

Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Կոտայքի մարզի Հրազդան, Սյունիքի մարզի Գորիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքներում, Արագածի եւ Եղվարդի տարածաշրջաններում, Աբովյան-Չարենցավան, Վեդի-Արարատ, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցք գյուղում եւ Ամասիայի տարածաշրջանում  բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։