Արցախի ՄԻ պաշտպանի միջամտությամբ միայնակ տարեց քաղաքացին տեղափոխվել է «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ


Արցախի ՄԻ պաշտպանի միջամտությամբ միայնակ տարեց քաղաքացին տեղափոխվել է «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ
Դեկտեմբեր 26 17:33 2018

2018թ. նոյեմբերի 15-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով Քաշաթաղի շրջանում հաշվառված, բայց Մարտակերտի շրջանում բնակվող տարեց քաղաքացին հայտնել է, որ ունի որոշակի առողջական խնդիրներ, բնակվում է միայնակ, չունի հոգ տանող և ցանկանում է տեղափոխվել ու մշտական բնակություն հաստատել տուն-ինտերնատում:

Պաշտպանի միջամտության ու Քաշաթաղի սոցիալական ծառայության տարածքային գործակալության անմիջական աջակցության արդյունքում, ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ՄԻՊ գրասենյակից, պատրաստվել են քաղաքացուց պահանջվող փաստաթղթերը, և նա բնակություն է հաստատել «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում: