ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շարունակում է իրազեկել Միացյալ Նահանգներ այցելելու և այնտեղ գտնվելու պայմանների մասին։
«Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել, կամ դուք կարող եք մշտապես զրկվել ԱՄՆ հետագայում մուտք գործելու հնարավորությունից»,- նշված է դեսպանատան իրազեկող հայտարարությունում։