«Հորդորել են դիմում գրել, չեմ գրել, անվստահության հիմքով ազատել են աշխատանքից»․ ՀԷՑ-ի «Մուսա լեռ» մասնաճյուղի տնօրենի տեղակալ


«Հորդորել են դիմում գրել, չեմ գրել, անվստահության հիմքով ազատել են աշխատանքից»․ ՀԷՑ-ի «Մուսա լեռ» մասնաճյուղի տնօրենի տեղակալ
Օգոստոս 13 22:10 2025

ՀԷՑ-ի «Մուսա լեռ» մասնաճյուղի տնօրենի տեղակալին ասել են, որ դիմում գրի

Aravot.am-ի տեղեկություններով՝ օգոստոսի 13-ից  լուծվել է ՀԷՑ-ի «Մուսա լեռ» մասնաճյուղի տնօրենի տեղակալ Հայկ Ավագյանի աշխատանքային պայմանագիրը:

Լրատվամիջոցի հետ զրույցում Հայկ Ավագյանը հաստատել է, որ իրեն իսկապես ազատել են աշխատանքից: «Այո, ճիշտ է, ինձ ազատել են աշխատանքից, և ես դա համարում եմ անօրինական, որովհետև ես իմ աշխատանքը կատարել եմ պատշաճ: Ինձ հորդորել են դիմում գրել, չեմ  գրել, անվստահության հիմքով ազատել են աշխատանքից»,- ասել է Հայկ Ավագյանը և ձեռնպահ մնացել այլ մեկնաբանություններ անելուց: