Հայաստանում ԱՄՆ դեսպանության կողմից ձեռք բերված բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն սարքերը 2016 թվականին նվիրաբերվել են ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյին։ Այս մասին տեղեկանում ենք կառույցի պաշտոնական կայքից:
«2016թ. հունիսին Փորձաքննությունների ազգային բյուրոյի սարք-սարքավորումների ցանկը ԱՄՆ-ի դեսպանության աջակցությամբ «Թմրամիջոցների դեմ պայքարի իրավապահ համագործակցության» (INL) ծրագրի շրջանակներում համալրվել է «Cellebrite UFED Touch Ultimate» փորձագիտական հետազոտական համակարգով, որը բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն տեխնոլոգիաների լավագույն համադրությունն է»,- նշված է կայքում:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կողմից 2016թ. ապրիլին ձեռք բերված գաղտնալսող սարքերի մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էրմիջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Փաստաթուղթը հրապարակվել էր «Վիկիլիքսով» և ԱՄՆ ծառայողական փաստաթղթաշրջանառության արտահոսքի հետևանքով հասանելի էր դարձել:
ԱՄՆ դեսպանատան կողմից ձեռք բերված գաղտնալսող սարքերը նվիրաբերվել են ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրոյին

