«Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք չի ներկայացնի:
Այս առիթով ArmDay.am-ը կապ հաստատեց Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանի հետ, ով ասաց, որ դեռևս վերջնական որոշում չեն կայացրել բողոքարկելու են իրենք թե ոչ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Վերաքննիչ դատարանը բեկանել էր «Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը: