Զարուհի Փոստանջյանը փաստաբանությամբ է զբաղվում. նա կպաշտպանի «Սասնա ծռերին»


Զարուհի Փոստանջյանը փաստաբանությամբ է զբաղվում. նա կպաշտպանի «Սասնա ծռերին»
Դեկտեմբեր 26 15:00 2018

Փոստանջյանը ցանկանում է պաշտպանել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իրավունք է ստացել զբաղվելու փաստաբանական գործունեությամբ։ 

 

«Դուք գիտեք դահլիճում գտնվող անձանց վերաբերյալ իմ կարծիքն ու դիրքորոշումը եւ մեր մտերիմ հարաբերությունները։ Ես ցանկանում եմ, որպեսզի իրենց իրավունքները պաշտպանեմ»,–ասաց նա։

Փոստանջյանի խոսքով՝  ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը պետք է ազատ արձակվեն։

Մանրամասների մասին նա խոստացավ հայտնել ավելի ուշ:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։