Մ-6 Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը դեկտեմբերի 27-ին որոշ ժամանակով փակ է լինելու


Մ-6 Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը դեկտեմբերի 27-ին որոշ ժամանակով փակ է լինելու
Դեկտեմբեր 26 15:40 2018

Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ ծրագրի ղեկավարի կողմից ստացված տեղեկության համաձայն՝ Մ-6 Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 1-ին կմ-ին առկա է քարաթափման վտանգ:

Շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ս.թ. դեկտեմբերի 27-ին ժամը 15:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով վերոնշյալ ճանապարհահատվածը մինչ 20:00-ն փակ է լինելու երթևեկության համար: