Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում


Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում
Դեկտեմբեր 26 15:15 2018

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2018 թվականի դեկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ, խաչմերուկը կդառնա կարգավորվող, և այսուհետ տվյալ խաչմերուկով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտների տեղաշարժի հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով: Շինարարների փողոցից տրանսպորտային միջոցները Լենինգրադյան փողոց կարող են երթևեկել և աջ (դեպի Սեբաստիայի փողոց), և ձախ (դեպի Կիևյան փողոց) ուղղություններով:


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ