Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Ա. Միրզոյանը՝ արցախահայության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ Մամեդյարովի հայտարարության մասին


Արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը. Ա. Միրզոյանը՝ արցախահայության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ Մամեդյարովի հայտարարության մասին
Դեկտեմբեր 26 14:02 2018

Էլմար Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին: 

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:

«Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն ասել է, որ Բաքուն պատրաստ է ապահովել Արցախի հայության անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել:

Պրն Մամեդյարովին խորհուրդ եմ տալիս առաջարկը ներկայացնել նաև Արցախի ժողովրդին․ ի վերջո, արցախցիներն իրենք են որոշելու իրենց ճակատագիրը։ Դա նրանց բնական, անօտարելի, որևէ սպառնալիքով կամ զենքի ուժով չճնշվող իրավունքն է, և այդ իրավունքը ուշ թե շուտ պետք է ճանաչել»,-գրել է Արարատ Միրզոյանը։