Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստվում է այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդություն ներկայացնել դատարան


Ռ. Քոչարյանի պաշտպանական թիմը պատրաստվում է այլընտրանքային խափանման միջոց գրավի միջնորդություն ներկայացնել դատարան
Դեկտեմբեր 26 13:00 2018

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից բողոքարկվել է Վճռաբեկ դատարան:  Այս մասին Armday.am-ի հետ զրույցքում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը: 

«Բողոքը բավականին շատ հիմքերով է,107 էջից է բաղկացած. սկսած որոշման  պատճառաբանությունից,  դատարանի օրինականությունից, ավարտած ինչ-որ ընթացիկ խոստումներով: Երբ Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է  քննության, որոշակի պարամետրեր է սահմանել, որը մեր գնահատմամբ՝   Վերաքննիչ դատարանն այդ պարամետրտրերին էլ է հակասել: Ամենաշատը երեք ամիս ժամանակ կա վարույթ ընդունելու  կամ մերժելու համար, որից հետո համապատասխանաբար պետք է ողջամիտ ժամկետում քննել»,-ասաց Ա. Օրբելյանը:

Նրա խոսքով՝  մինչև Նոր տարի պլանավորում են ներկայացնել նաև  Եվրոդատարանի նոր բողոքը: Սահմանադրական դատարան բողոքները դեռևս վերջնականացված չեն  որոշակի հետազոտությունների կարիք կա:

Օրբելյանը նշեց նաև, որ միջնորդություն կներկայացնեն գրավով փոխարինելու կալանքը, քանի որ մի շարք հանգամանքներ կան, որոնք  վերաքննիչ դատարանի կողմից քննության չեն առնվում , այն պատճառաբանությամբ, որ դա դուրս է կալանքի  բողոքարկման շրջանակներից:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի բողոքները և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի հուլիսի 27-ի որոշումը՝ համաձայն որի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: