ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում են անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել. դեսպանատուն


ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում են անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել. դեսպանատուն
Դեկտեմբեր 26 12:11 2018

ԱՄՆ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ այս պահին Միացյալ Նահանգները և արտերկրում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսարանները շարունակում են անձնագրային ու վիզային ծառայությունների մատուցումը հերթագրված քաղաքացիներին, սակայն իրավիճակը կարող է ցանկացած պահի փոխվել: 

Այս մասին ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

«Նաև տեղեկացնում ենք, որ քանի դեռ ԱՄՆ կառավարությունը չի վերադարձել բնականոն գործունեության, այս էջում հրատապ տեղեկություններից զատ այլ հրապարակումներ չեն լինի»,-նշված է գրառման մեջ: 

Նշվում է նաև, որ դեսպանատան ծառայությունների և աշխատանքային կարգավիճակի մասին տեղեկությունների համար կարելի է այցելել այստեղ: travel.state.gov.