ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանն այսօր թալանել են: Այս մասին տարածված տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատել Հովհաննես Քոչարյանը:
«Չեմ կարող ասել, թե կոնկրետ որ ժամին են տուն ներխուժել, այս պահին վնասի կոնկրետ չափ ևս չեմ կարող ասել, միայն նշեմ, որ հափշտակել են կնոջս ոսկեղենը»,- շեշտեց նա:
Հովհաննես Քոչարյանն ասաց, որ չի կարող կոնկրետ ասել, թե ինչ գումարի մասին է խոսքը:
Նա նշեց, որ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ աշխատանքները իրենց տանը:
Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը թալանել են, հափշտակել են կնոջ ոսկեղենը

