Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար. Արմեն Փամբուխչյան


Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար. Արմեն Փամբուխչյան
Օգոստոս 2 15:58 2025

Ամբողջովին արդարացված է 7 միլիոն դոլարի հատկացումը Լոպեսի համերգի համար, այս մասին գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

 

«Ջենիֆեր Լոպեսի համերգին միջինում 15000 օտարերկրացիներ են մասնակցելու: Ինչո՞վ է կարևոր այս թիվը, նրանով, որ մեր հյուրերը (առնվազն գերակշիռ մասը) համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է և, եթե միջինացնենք միջին զբոսաշրջիկի ծախսման միավորը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 ԱՄՆ դոլար կթողնի մեր տնտեսության մեջ, էլ չհաշված մեր երկրի հեղինակությունն ու աշխարհի հանրության ճանաչելիության հարցը, ինչն անգին է:

 

Այնպես, որ, եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարածված է 7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումն մեր կառավարության կողմից:

 

15000*500=7,500,000

 

Բարի գալուստ Հայաստան, Ջեյ Լո: Վստահ ենք մեծ տպավորություններով կգնաս մեր երկրից»,- նշել է նա։