ՀԷՑ-ի գնումների գործընթացին նախկինում մասնակցել է բացառապես 2-3 ընկերություն. Պետրոսյան


ՀԷՑ-ի գնումների գործընթացին նախկինում մասնակցել է բացառապես 2-3 ընկերություն. Պետրոսյան
Օգոստոս 5 11:46 2025

ՀԷՑ-ը օրեր առաջ հայտարարել էր երկու ԳՆՄԱՆ գործընթացների (նախագծային ծառայություններ և մալուխ) պատշաճ իրականացման համար անհրաժեշտ գնահարցմանը նախորդող փուլի մեկնարկի մասին՝ ՇՈՒԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ իրականացնելու և առավելագույն ներառական ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ապահովելու համար։

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ այս պահի դրությամբ արդեն կա ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից մասնակցայնության հետևյալ պատկերը՝

Նախագծային ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացներում գնանշմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 14 ընկերություն։
Մալուխների ձեռքբերման գնման ընթացակարգի գնանշման փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 ընկերություն։
Վերջնաժամկետին դեռևս կա գրեթե 2 օր:

«Խնդրում եմ բոլոր շահագրգիռ տնտեսվարողներին սահմանված կարգով դիմել ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանմանը՝ նախատեսվող լայնածավալ գնումների և մատակարարումների գործընթացներում ներգրավվելու և մրցակցության օբյեկտիվ պայմաններում համագործակցելու համար։

Հ.Գ. Փաստ է, որ վերջին տարիներին ՀԷՑ-ի այս գործընթացներում ներգրավված են եղել բացառապես 2-3 ընկերություններ՝ խիստ «առանձնահատուկ և արտոնյալ» հանգամանքներով պայմանավորված։

Հ.Գ.1. Ո՞վ էր ասում՝ այս գործընթացը վնասելու է ներդրումային միջավայրի զարգացմանը. ՓԱՍՏՆ այն է, որ դեռևս սաղմնային փուլում այն ակնհայտորեն մեծ լիցք է հաղորդել ոլորտի տնտեսական ակտիվությանը»,- գրել է Պետրոսյանը: