Oրերս Երեւանում առեւանգել եւ բռնության են ենթարկել 16-ամյա դեռահասի՝ 13-ամյա անչափահասին սիրահետելու համար։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Առեւանգման մեջ կասկածվում է աղջկա հայրը, ով իր իր ընկերոջ հետ հենց Հանրապետության հրապարակից առեւանգել է տղային, տեղափոխել Շենգավիթ ու ծեծել։ Դեռահասի պատմելով՝ նաեւ վերցրել են իր հեռախոսն ու ձեռնոցները։
Մինչ այդ եւս՝ անչափահասի հայրն ու դեռահասը զրուցելու հնարավորություն ու առիթ ունեցել, որի ժամանակ հայրն արգելել էր շփվել իր՝ 7-րդ դասարանում սովորող դստեր հետ, ինչն ակնհայտորեն տղայի սրտով չի եղել։ Վերջինս, ըստ տեղեկությունների, աղջկա, նկարներից պատրաստել է պոռնկագրական նյութեր և համացանցի միջոցով տարածել է իրենց մտերիմների շրջանում։