Պատկան մարմինները չեն արձագանքում վայրի և ընտանի թռչունների զանգվածային անկման դեպքերերին


Պատկան մարմինները չեն արձագանքում  վայրի և ընտանի թռչունների զանգվածային անկման դեպքերերին
Դեկտեմբեր 20 13:05 2018

Վերջին շրջանում ինչպես վայրի, այնպես էլ ընտանի թռչունների զանգվածային անկման դեպքեր են գրացվում, մինչդեռ լիազոր մարմինները համաճարակաբանական ուսումնասիրություն դեռևս չեն կատարել. Այս մասին  ասուլիսի ժամանակ ասաց  ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը:
Գրիգորյանը ենթադրում է, որ կեղծ ժանտախտ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունն է պատճառը:

«Մեկ շաբաթ մենք սպասում էինք արձագանքի, որովհետև ցանկացած նման անկում ենթադրում է, որ համապատասխան մարմինները գնան, նմուշառում վերցնեն, լաբորատոր զննման ենթարկեն, ցավոք դա չէր տարվում մինչև երեկ, բազմաթիվ դեպքեր կային: Մենք դեռևս չգիտենք անկման պատճառը` բնակլիմայական պայմանների՞ց է, թե՞ հիվանդություն է, այդուհանդերձ համաճարակաբանական ուսումնասիրություն դեռ չի կատարվել:Կարող է նույնիսկ թունավորում լինել, թունավորված աղբյուրից ջուր խմել, բայց տվյալ պարագայում խնդիր կա, որը կասկածներն ուժեղացնում է, գրեթե նույն ժամանակ ունենք ընտանի թռչունների անկում»,-ասաց նա :

Նա նաև նշեց, որ իրեն են դիմել և խնդրել բարձրաձայնել, որ Արարատի մարզում Խոսրովի արգելոցի մոտակայքում թռչուների անկում կա, որը կարող է վտանգ ներկայացնել արգելոցում թռչնի տեսակների համար, ընդ որոմ նաև նրանց, որոնք Կարմիր գրքում են գրանցված: